Անհայտ բարբարոսները Սահարա անապատում փչացրել են հին ժայռապատկերները, դրանց վրա փորագրելով իրենց անունները, հայտնել է Չադի մշակույթի նախարարը, փոխանցում է BBC-ն։
Մոտ 8 հազար տարվա վաղեմության ժայռապատկերների վրա ժամանակակից բաբարոսների «նկարչությունը» Մահամատ Սալեհ Հարունն անվանել է «ողբերգություն ու վիրավորանք Չադի պատմության ու բնակիչների հիշողության նկատմամբ»։
Նախնադարյան մարդկանց ստեղծագործությունների վրա բարբարոսները փորագրել են իրենց անունները՝ ֆրանսերեն ու արաբերեն։ Ենթադրվումէ, որ դրանց հեղինակները տեղի երիտասարդներն են։
Էննեդի պլատոն 2016-ին ընդգրկվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։