News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիաբանկը ներկայանում է հատուկ առաջարկով տնտեսության մի շարք ոլորտների աշխատակիցների համար: Ինչպես մարտի 21-ին լրագրողների հետ զրույցում ասաց բանկի Մանրածախ գործառնությունների գծով  տնօրեն Արման Բարսեղյանը, նոր պայմաններն առաջարկվում են ՏՏ եւ հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության, էներգետիկայի, ֆինանսակաան ոլորտի աշխատակիցների (հաշվապահություն, աուդիտ, ապահովագրական և վարկային կազմակերպություններ): Այս ոլորտներին բանկն ավելացրել է նաև արդարադատրոթյունն ու առողջապահությունը:

Այս ոլորտներն ընտրված են որպես աշխատավարձերի ու եկամուտների գրանցման մշտական պրակտիկա ունեցող: Ուստի այս հաճախորդների դեպքում բանկը տիրապետում է լիարժեք և հուսալի տեղեկատվության՝ վարկառուի մասին:

Այսպես, առաջարկվում են ավելի բարձր վարկային սահմանաչափեր՝ գրավի դիմաց. Վարկ-գրավ հարաբերակցւոյթւոնը 15%-ով ավելի բարձր է: Օրինակ, եթե հիփոթեքային վարկերի դեպքում միջին այս հարաբերակցությունը 70% է, ապա այս խմբի հաճախորդները կարող են ստնալ վարկ՝ մինչև 85%, իսկ առանձին դեպքերիում՝ նույնիսկ 95%:

Անգրավ սպառողական վարկերը տրամադրվում են 15-18%-ով (համեմատած  20-24%-ի՝ այլ հաճախորդների համար): Հաճախորդը կարող է վարկ ստանալ մինչև իր հաշվին փոխանցվող աշխատավարձի (կամ այլ եկամտի) 12-ապատիկը: Վերականգնվող վարկային գծերը տրամադրվում են մինչև եկամտի 8-ապատիկը, չվերականգնվողները՝ մինչև 12-ապատիկը: 

Այլ վարկերը տրամադրվում են մինչև 1 տոկոսային կետով ավելի ցածր:

Արտոնյալ պայմաններով կտրամադրվեն նաև պլաստիկ քարտեր: ArCa քարտերը կտրամադրվեն անվճար, VISA Electron/Cirrus Maestro քարտերը՝ տարեկան 1 000 դրամ սպասարկման վճարով, Visa Classic/Master Card Standard` 3 000 դրամ: Visa և Mastercard Gօld և Platinum քարտերը կտրամադրվեն 10 և 25 հազար դրամ վճարով:

Ի լրումն թվարկվածի, այս ոլորտի աշխատողները կստանան նաև անվճար հեռախոսային և ինտերնետ-բանկինգ ծառայություններ:

«Մենք շարունակում ենք ընդլայնել մեր կողմից սպասարկվող քաղաքացիների և փոքր ու միջին բիզնեսի շրջանակը: Խոշոր վարկային պորտֆելում դժվար է բացարձակ թվերով նման աճ ցուցադրել, բայց մեզ դա հաջողվում է, քանի որ հաճախորդների վստահութունը չի նվազում», - նշեց Բարսեղյանը:

Նշենք, Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը 2016 թ աճել է 44,5 միլիարդ դրամից 57,2 միլիարդ (աճը՝ 28,5%), այդ թվում՝ մանրածախ ՓՄՁ վարկերը կազմել են 12,9 մլրդ դրամ: Այս ոլորտի վրա բանկը 2016-ին մեծ ուշադրություն է հատկացրել և ներգրավել հարյուրավոր նոր ձեռնարկություներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ