News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում 2014թ. ամռանն ազատամարտիկ Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու գործով նիստերն անընդհատ հետաձգվում են: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանը ձգձգումների մեջ միտում է տեսնում, սակայն թե ում կողմից, դեռեւս չի ցանկանում փակագծերը բացել:

«Մենք պատրաստվում ենք բողոք ներկայացնել այս միտումնավոր ձգձգումների վերաբերյալ: Ինչպես գիտեք, Վարդան Թումանյանի մահվան վերաբերյալ երկու հակասական եզրակացություն կա. Առաջինով նրա մահը վրա է հասել ծեծի հետեւանքով, երկրորդի համաձայն՝ նա մահանալու էր անկախ ամեն ինչից: Հիմա երկրորդ փորձաքննության փորձագետներին անընդհատ հրավիրում ենք ցուցմունք տալու, սակայն չեն ներկայանում, միայն մեկն է եկել նրանցից; Ի դեպ, երկու փորձաքննությունների փորձագետները միեւնույն օրը հարցաքննվել են տվել հակասական ցուցմունքներ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Մուրադյանը:

Փաստաբանը նշեց, որ իրենք միջնորդել են կրկնակի փորձաքննություն նշանակել, սակայն միջնորդության քննությունը դատարանում հետաձգվել է անորոշ ժամանակ, միեւնույն ժամանակ որոշում է կայացվել շարունակել հարցաքննել մյուս փորձագետներին. «Նոր փորձաքննության միջնորդություն ենք ներկայացրել, քանի որ համոզված ենք՝ երկրորդ փորձաքննության եզրակացությունն անհիմն է: Նման եզրակացություն է տվել նաեւ ռուսական լիցենզավորված կենտրոնը, որին ուղարկել էինք երկու փորձաքննությունների փաստաթղթերը»:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, սպանված ազատամարտիկի հարազատների խոսքով՝ 2014թ. հուլիսի 13-ին հարեւանների՝ Վարդան Թումանյանի եւ Բաբկեն Սարգսյանի միջեւ վիճաբանություն էր առաջացել նարդի խաղի ժամանակ, ավելի ուշ Բաբկեն Սարգսյանի հարազատները՝ Գեւորգ Սարգսյանն ու Սարգիս Ղուկասյանը, եկել էին Վարդան Թումանյանի հետ «զրուցելու», տնից դուրս հրավիրել ու դաժան ծեծի ենթարկել դստեր եւ կնոջ ներկայությամբ։ Մի քանի օր անց Վարդան Թումանյանը հիվանդանոցում մահացել էր։

Այս գործով երկու փորձաքննություն էր նշանակվել: Առաջինի համաձայն՝ Վարդան Թումանյանին ծեծելով սպանել էին, դրանից հետո երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել սպանության համար: Ավելի ուշ նշանակված կրկնակի հանձնաժողովային փորձաքննությամբ պարզ էր դարձել, որ ազատամարտիկն այդ օրը մահանալու էր անկախ ամեն ինչից: Հետեւաբար, երեք երիտասարդների մեղադրանքները վերաորակվեցին. նրանց այժմ մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝  դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանը որեւէ այլ վնաս պատճառելը, որը վտանգավոր չէ կյանքի համար եւ չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հետեւանքներ, բայց առաջացրել է առողջության տեւական քայքայում կամ ընդհանուր աշխատունակության մեկ երրորդից պակաս զգալի կայուն կորուստ, որը պատժվում է կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ