News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի բացառում, որ խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիա կկազմի:

Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշել է, որ որեւէ սահմանափակում չկա, ինքը կոալիցիա կկազմի այն ուժի հետ, որը կհամաձայնի իր դաշինքի ներկայացրած 15 կետերը կյանքի կոչել:

«Ամենակարեւորը եթե Ծառուկյանը կարողանա իր ժողովրդի խոստումը կատարի, Հանրապետականը չլինի, մեկ ուրիշը լինի, կարեւորը, որ 15 կետերը համաձայնի անենք, եթե չհամաձայնի, չենք մտնի: Կամ եթե մեկն ուզի մեզ միանալ, մեր 15 կետերին համաձայն լինեն, կմիանանք իրենց»,- ասել է Ծառուկյանը:

Հարցին, թե ով է իրենց վարչապետի թեկնածուն, դաշինքի առաջնորդը նշել է, որ հնարավոր է՝ նաեւ ինքը լինի:

«Ես պաշտոնի կարիք չունեմ, եթե նորմալ մարդ տեսանք, կանի, եթե չի անի, ես կանեմ արդեն, համապատասխան կարգ ու կանոն կստեղծենք: Ես պաշտոնի չեմ գնում, այլ իմ նպատակն է պայման ստեղծել ժողովրդի համար»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ