News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Արտաշատում հաշվետու է եղել ընտրողներին՝ իր կես տարվա աշխատանքի վերաբերյալ։

Մարտի 22-ին Արտաշատում ելույթ ունենալով Հայաստանի հանրապետական կուսակցության հանրահավաք-հանդիպման ժամանակ՝ Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ հոկտեբերի 20-ին հայտարարվեց կես տարվա աշխատանքի ծրագիրը։

«Գործընկերներս փորձում էին ինձ համոզել, ապացուցել, որ այն շատ ամբիցիոզ է, եւ հետո մենք ստիպված կլինենք բացատրել, թե ինչու դա չի արվել։ Սակայն ծրագրված ամեն ինչն արված է», - հայտարարել է Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ կես տարում արդյունաբերությունն աճել է 11,5 տոկոսով, 109 տոկոսով՝ գյուղատնտեսությունը, ավելի քան 100 տոկոսով՝ մետալուրգիական արդյունաբերությունը, 150 տոկոսով՝ ալկոհոլի արտադրությունը, եռակի աճել է ոսկերչական գործն ու 20 տոկոսով՝ արտահանումը։

«Տրամաբանական է, եթե դուք հարցնեք՝ թվերը լավ են, բայց կյանքի որակը չի բարելավվել։ Իսկապես, մեր սոցիալ-տնտեսական դրությունն այնպիսին է, որ կյանքի բարելավման ուղղությամբ պետք է աշխատել։ Դա նման է այն բանին, եթե  հողը երկար չես ջրում, այն պետք է նախ լավ ջրել, որպեսզի սերմերը ծիլ տան», - նշել է վարչապետը։

Նա նաեւ խոսել է ներդրումային ոլորտում նախագծերի մասին, ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի որոշ դրույթներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ