News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մի շարք միջազգային րատվամիջոցներ հայտնել են այն մասին, որ Լոնդոնում ահաբեկչություն իրականացրած տղամարդը եղել է արմատական իսլամի  քարոզիչ Տրեվոր Բրուքսը, որը հայտնի է Աբու Իզադին անունով։ Սակայն BBC-ի թղթակից Դոմինիկ Կասչիանին, վկայակոչելով բազմաթիվ աղբյուրներ, հավաստիացնում է, որ Տրեվորը դեռ բանտում է գտնվում։

Նշենք, որ 2008-ին Տրեվոր Բրուքսն ու Սայմոն Քիլերը չորս տարվա ազատազրկման էին դատապարտվել ահաբեկիչների համար դրամահավաքի ու Իրաքում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի զինված ուժերի դեմ պայքար հրահրելու համար։

2016-ի նոյեմբերին Բրուքսն ու Քիլերը ձերբակալվել էին Հունգարիայում ու արտահանձնվել Մեծ Բրիտանիային։ Դատարանը նրանց երկու տարվա ազատազրկման էր դատապարտել հակահաբեկչական օրենսդրությունը խախտելու համար, որը նախատեսում է, որ ահաբեկչության հետ կապակցված հանցագործությունների համար դատվածություն ունեցողները պետք է նախապես տեղեկացնեն Մեծ Բրիտանիայի իշխանություններին արտասահման մեկնելու իրենց մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ