Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 10 օրվա ընթացքում պետք է առաջարկներ ներկայացնի սահմանամերձ ճանապարհներով անվտանգ երթեւեկության մասին: Այս մասին ՀՀ կառավարության մարտի 23-ի նիստում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ հարկավոր է աշխատել ԱԻ նախարարության հետ միասին: «Ներկայացրեք այդ առիթով անհրաժեշտ միջոցառումների շուրջ ձեր կարծիքը»,- ասաց վարչապետը: