WikiLeaks պորտալը հայտնել է, որ ԿՀՎ-ն ունի նոր iPhone սմարթֆոնները վարակելու տեխնոլոգիա, որը օգտագործել է առնվազն 2008 –ից սկսած, փոխանցում է Ամերիկայի ձայնը։
Կայքը հավաստիացնում է, որ ԿՀՎ-ն մշակել է այդ տեխնոլոգիան նոր iPhone սմարթֆոնների վրա դրանք տեղադրելու նպատակով։
«Հավանաբար համակարգի մեջ ֆիզիկական մուտքի կիրառումով հարձակումներից շատերը իրականացվում են ԿՀՎ թիրախ հանդիսացող կազմակերպությունների լոգիստիկ շղթայի մեջ ներդրվելու միջոցով, փոստային պատվերները ու այլ փոստային առաքումները որսալու ճանապարհով (բացում, վարակում ու հետագա առաքում)»,- ասվում է կայքում։
WikiLeaks կայքը նաեւ հայտնել է ԿՀՎ—ի մեկ այլ տեխնոլոգիայի մասին, որը թույլ է տալիս հանել USB կոդը կուտակիչից ՝ Mac համակարգիչների սկզբնական ներբեռնման ընթացքում, ինչի շնորհիվ հետո հնարավոր է լինում շրջանցել համակարգային գաղտնաբառերը ու սարքավորման վրա ներբեռնել վնասակար ծրագրային ապահովում։
ԿՀՎ-ի հաքերական գործունեության մասին WikiLeaks –ի գաղտնազերծումներից հրապարակումից հետո ԿՀՎ պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ չի մեկնաբանելու այդ նյութերի իսկությունը։