News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Տիգրան Մեծ» հրատարակչատանը մարտի 23-ի երեկոյան մեկնարկել է ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների համար ընտրական քվեաթերթիկների տպագրությունը։ (ֆոտոռեպորտաժ): 

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ԿԸՀ աշխատակազմի ղեկավար Լեւոն  Գրիգորյանը հրատարակչատուն է բերել ընտրական քվեաթերթիկների նմուշները էլեկտրոնային ձեւով ու ժամը մոտ 20։00-ին այնտեղ մեկնարկել է տպագրությունը։ Հրատարակչատան աշխատակիցները վերցրել են «Ելք» դաշինքի քվեաթերթիկի նմուշը, որի հերթական համարը 1-ն է, ու մանրակրկիտ պատմել ընտրական քվեաթերթիկի՝ սահմանադրական կարեւորության փաստաթղթի «ստեղծման» պրոցեսի մասին ։

Լեւոն Գրիգորյանը News.am– ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի համար տպագրվելու է 2 մլն 716 հազար 600 քվեաթերթիկ, իսկ ընդհանուր հրատարակչատունը տպագրելու է 24 մլն, 449 հազար 400 քվեաթերթիկ։

Նշենք, որ ընտրական քվեաթերթիկի առաջին էջին տպագրվելու է կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, հերթական համարը, նաեւ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակի համապետական մասի առաջին երեք թեկնածուների անունը, ազգանունը, հայրանունը։

Երկրորդ էջում տպագրված են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների տարածքային ցուցակները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ