News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանում մարդասիրական եւ քաղաքական ճգնաժամի հետեւանքով 2 միլիոն բնակիչ դարձել է ներքին տեղահանված, ավելի քան մեկուկես միլիոնը՝ փախել այլ երկրներ: Հարյուր հազարավոր մարդիկ սովի են մատնված, միլիոնավոր բնակիչներ պարենամթերքի սուր պակաս են զգում: Այս տվյալները ներկայացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդում:

Նրա խոսքով՝ աշխարհի ամենաերիտասարդ երկրի կառավարությունը մինչ այժմ բռնությանը վերջ դնելու ձգտում չի ցուցաբերել:  

«Ընդհակառակը, ավելի հաճախ մենք լսում ենք գործողությունների ժխտման մասին: Այդ երկրի իշխանությունները հրաժարվում են ընդունել ճգնաժամի գոյությունը  եւ  համապատասխան միջոցներ ձեռք առել»,- նշել է նա:

ԱԽ-ի անդամները հավանության են արժանացրել անհապաղ  հրադադարի մշտական ռեժիմ սահմանելու մասին հայտարարության տեքստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ