News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Ալես քաղաքում մեկնարկել է սպանդանոցում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին վերաբերող գործի քննությունը: Ամբաստանյալի աթոռին սպանդանոցի երեք աշխատակիցներ են եւ տեղական վարչակազմի ղեկավարը, ով ղեկավարել է սպանդանոցի աշխատանքը:

Սա նման առաջին դատավարությունն է երկրում, երբ քրեական հոդվածով անցնում է սպանդանոցի գործունեությունը, հաղորդում է RFI-ը:

Ալեսի սպանդանոցը երկրում ամենափոքրերից մեկն է եւ «բիո» կարգավիճակ ունի: 2016թ. փետրվարին կենդանիների իրավունքների պաշտպանության L214 կազմակերպությունը տեսանյութ էր տարածել, որտեղ երեւոմ էր, թե ինչպես են սպանդանոցի աշխատակիցները ոտքերով հարվածում կենդանիներին ու խփում նրանց գլխին: Տեսանյութն իսկական շոկ էր առաջացրել Ֆրանսիայում:

Սպանդանոցի աշխատակիցները մեղադրվում են «կենդանիների նկատմամբ կանխամտածված բռնության ակտերի եւ դաժան վերաբերմունքի» մեջ, նրանց սպառնում է մինչեւ երկու տարի ազատազրկում եւ 30 հազար եվրո տուգանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ