News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը բողոք է հղել Կորեայի Հանրապետությանը՝ Թաքեսիմա (Տոկտո) կզիների շրջանում զորավարժություններ անցկացնելու ծրագրերի հետ կապված, որոնք վեճի առարկա են հանդիսանում երկու երկրների միջեւ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Դա անընդունելի է, եւ հակասում է այդ տարածքների նկատմամբ ունեցած մեր իրավունքներին։ Դրա հետ կապված՝ մենք բողոք ենք հայտնել հարավկորեական կողմին», - ասել է նա։

Նշվում է, որ Հարավային Կորեան ծրագրում է զորավարժություններ անցկացնել Թաքեսիմա կղզիների շրջանում մարտի վերջի-ապրիլի սկիզբ ընկած ժամանակահատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ