News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ ներկայացուցիչների պալատի անդամները ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, որոշեն առողջապահության բարեփոխումների ճակատագիրը՝ սպառնալով պահպանել Obamacare-ն ու անցնել այլ խնդիրների լուծման, եթե քվեարկությունն ընդհատվի, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ուրբաթ օրը կայանալիք քվեարկության ելքն անկանխատեսելի է։ Հանրապետականները նշում են, որ երկար բանակցություններից հետո ծրագրի օգտին ձայները նախկինի պես չեն բավարարում։ Սակայն Սպիտակ տունն, ըստ երեւույթին, պատրաստ է ռիսկի դիմել։

«Դա տեղի կունենա վաղը։ Հակառակ դեպքում Obamacare-ը կմնա», – ասել է հանրապետական Քրիս  Քոլինսը՝ Ներկայացուցիչների պակատում Թրամփի գլխավոր դաշնակիցներից մեկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ