News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այս տարի 8 ամերիկահայեր կլինեն ԱՄՆ-ի Էլիս կղզու հեղինակավոր Պատվավոր մեդալ ստացողների թվում: Այս մասին հայտնում է Asbarez-ը:

Մայիսի 17-ին մեդալով պարգեւատրելու արարողության ժամանակ այն կստանան Վարանտ Ֆրանք Մելքոնյանը, բժիշկ Կարո Դերձակյանը, Արա Թեքյանը, Ջոան Աղաջանյան Քուինը, Լուսինե Մարտիրոսյանը, Հարվի Անդրանիկ Մադաթյանը, Ռութ Բեդեւյանը եւ Գուրգեն Բերքսանլարը:

Էլիս կղզու Պատվավոր մեդալը ամեն տարի հանձնվում է ԱՄՆ ականավոր քաղաքացիների խմբին, որոնք այն մարդկանց օրինակ են, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են հասարակությանը ծառայելուն, պահպանել եւ մեծարում են իրենց պատմությունը, ավանդույթները եւ արժեքները: Կազմակերպությունն այս պարգեւով գնահատում է ԱՄՆ-ի զարգացման մեջ ներգաղթյալների եւ նրանց երեխաների փորձը եւ ավանդը:

Անցյալ տարի մեդալ է ստացել 7 հայ՝ Գարրի Նաջարյանը, Վահե Կարապետյանը, Մայք Սարյանը, Քրիսթոֆեր Ատամյանը, Թեդ Չագլասյանը, Մայք Ջուլհակյանը եւ Սայմոն Կրիկոր Սիմոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ