News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը (ՀՀՇ) կարծում է, որ Հայաստանը ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցում պրագմատիկ մոտեցման կարիք ունի:

Ելույթ ունենալով մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճում՝ Զուրաբյանը հիշեցրեց, որ ինքն անձամբ հանդես է գալիս եվրաինտեգրման օգտին, որը, նրա կարծիքով, երկրի զարգացման անկյունաքարն է: Հերթական անգամ իշխանություններին քննադատելով ԵՏՄ-ին անդամակցելու համար, ինչը հանգեցրեց Ասոցմացման համաձայնագիրը ստորագրելու ԵՄ-ի հրաժարվելուն, Զուրաբյանն, այնուամենայնիվ, արձանագրեց, որ Հայաստանը եզակի վիճակում է, եւ համեմատեց Ուկրաինայի հետ՝ նշելով, որ փխրուն Հայաստանի համար դա կործանարար կլիներ: Իսկ ԵՄ-ի հետ Համաձայնագրի նախաստորագրման փաստը Զուրաբյանը ողջունելու արժանի համարեց: «Մենք գիտենք, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը ինչով է հղի: Մենք գիտենք, թե դրա համար ինչ գին է հնարավոր վճարել: Համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու հնարավորություն են տվել: Եվ ես համոզված եմ, որ եթե Երեւանի «ԵրԱԶ» գործարանը սկսի «Մերսեդես»-ներ թողարկել, ապա այն Եվրոպայում կիրացվի»,- հայտարարեց Զուրաբյանը:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի հակասություններին, ապա քաղաքական գործիչը կարծում է, որ հնարավոր է՝ որոշ ժամանակ անց կողմերը ընդհանուր լեզու գտնեն: Դրա հետ մեկտեղ, Զուրաբյանը նշեց, որ «Ծառուկյան» դաշինքը հանդես է գալիս ԵՏՄ-ի հետ հարաբերությունների զարգացման օգտին եւ խորացված համագործակցության կողմնակիցն է: «Մենք ավելի պրագմատիկ մոտեցման կարիք ունենք: Մեք ճիշտ ուղով ենք ընթանում»,- կարծում է Արարատ Զուրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Ամենաշատ