News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի կազմում Հարավային Օսեթիան ընդգրկելու մասին հանրաքվեն ամենայն հավանականությամբ կկայանա 2017-ի նախագահական ընտրություններից հետո, այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«՝ՌԴ կազմ մտնելու հարցում Հարավային Օսեթիայի ժողովրդի ցանկությունը  գաղտնիք չէ։ Կա հանրապետության նախագահի հետ պայմանավորվածություն ու ըմբռնում, որ հանրաքվեն պետք է անցնի 2017- ի ընտրություններից հետո»,- ասել է Բիբիլովը։

Նա հավելել է, որ «անկասկած կխորհրդակցենք նաեւ մեր ռուս գործընկերների հետ, քանի որ դա անմիջականորեն Ռուսաստանին է վերաբերում»։ Խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ Ռուսաստանի օրենքները թույլ են տալիս անել դա, բայց ամեն ինչ կախված կլինի ընթացիկ միջազգային մթնոլորտից։

 Բացի այդ ապրիլի 9-ին նշանակված է հանրաքվե՝ հանրապետությունը Ալանիա անվանափոխելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ