News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում ոստիկանության ու ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել Թուրքիայի ու Բուլղարիայի սահմանին՝ «Կապիտան Անդրեեւո» անցակետում։

Նշում են, որ հսկիչ անցակետը արդեն 5 ժամից ավել արգելափակված է մնում։ «Միավորված հայրենասերներ» կոալիցիայի կողմնակիցները հերթական անգամ փակել են թուրք-բուլղարական սահմանը, որպեսզի թույլ չտան Թուրքիայում բնակվող իրենց հայրենակիցներին անցնել սահմանը ու մասնակցել գալիք խորհրդանական ընտրություններին։

Ոստիկանները փորձում են կարգուկանոն հաստատել ու հանդարտեցնել սահմանի երկու կողմում հավաքված մարդկանց։ Այդ իրավիճակի կապակցությամբ երկրի վարչապետ Օգնյան Գերջիկովը մարտի 24-ին գումարել է հատուկ ծառայությունների արտահերթ խորհրդակցություն, որի ժամանակ որոշվել է, որ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները իրավունք ունեն ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը հանգուցալուծելու համար։

Մինչդեռ ակտիվիստնեը մտադիր են սահմանը արգելափակել մինչեւ կիրակի՝ ընտրությունների օրը ։

Ցուցարարների կարծիքով նման տեղաշարժերը կարող են սպառնալ երկրի անվտանգությանը , նաեւ նպաստել քվեարկության արդյունքների կեղծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ