Երգչուհի Սոֆիա Ռոտարուն մասնակցել է երգահան Ռուսլան Կվինտայի հոբելյանական համերգին Կիեւում։ «Աշնանային ծաղիկներ» կոմպոզիցիան կատարելիս՝ երգչուհին, որը երկար զգեստով էր, խճճվել է զգեստի փեշերի մեջ ու ընկել դաշնամուր նվագող Կվինտայի վրա։ Երաժիշտն օգնել է Ռոտարուին բարձրանալ ու նրանք շարունակել են ելույթը, հայտնում է Lenta–ն։