News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայկական ատոմային էլեկտրակայանը սնուցող Սեւջուր գետի ջրի քիմիական որակը վատթարացել է: Այս մասին վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալները, հաղորդում է «ԷկոԼուրը»:

2017 թվականի առաջին տվյալներով` Սեւջուր գետի ջրի ամենաբարձր 5-րդ դասի աղտոտվածություն գրանցվել է Ռանչպար գյուղից ներքեւ ընկած հատվածում: Նույն ՊՈԱԿ-ի 2016 թվականի դեկտեմբեր ամսվա տվյալներով՝ Ռանչպարից ներքեւ գետի ջուրը գնահատվել էր «միջակ» որակի: Ընդամենը 1 ամսվա ընթացքում գետի ջրի որակը կտրուկ վատացել է՝ 3-րդ դասից հասնելով 5-րդ՝ ամենավատ դասի:

Ըստ ՊՈԱԿ-ի տեղեկանքի` գետի ջրի բացասական որակը 2017-ին պայմանավորված է եղել բորի եւ սուլֆատ իոնների պարունակությամբ:

Տպել
Ամենաշատ