News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայից փչացած մսի արտահանման սկանդալի ֆոնին Եվրամիությունը դադարեցրել է բրազիլական ընկերություններից մսամթերքի ներկրումը: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԵՄ գործող նախագահ Ջոզեֆ Մուսկատը:

Նա Բրազիլիային կոչ է արել արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ հետագայում նման խախտումներ թույլ չտալու համար: Մուսկատը նաեւ հաղորդել է, որ ԵՄ-ն խստացնելու է սանիտարական վերահսկողությունը եւ բրազիլական մսի ներկրման միասնական դիրքորոշում է համաձայնեցնելու:

Սահմանված արգելքը վերաբերում է բրազիլական մսամթերքին, որն արդեն Եվրոպայի ճանապարհին է: Տեղ հասնելուց հետո այն նորից Բրազիլիա կուղարկեն:

Արգելքը կառնչվի բրազիլական 21 ընկերություններին, որոնք սկանդալի մասնակից են: Արտադրողներին կասկածում են երշիկներում եւ նրբերշիկներում արգելված հավելանյութեր ավելացնելու մեջ, որոնք արհեստականորեն ավելացնում են մսի քաշը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ