2017 թվականին «Իսլամական պետություն»-ից իրաքյան Մոսուլի լիարժեք ազատագրմանը «դադարում են հավատալ նույնիսկ ամենամեծ լավատեսները»: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ Մոսուլում «կոալիցիայի արագ հաղթանակի մասին ուրախ կարգախոսներն» արդեն վերածվել են իրաքյան ուժերի շրջանում զգալի կորուստների եւ աճող մարդասիրական աղետի:
«Իսկ այս տարի ԻԼԻՊ-ից Մոսուլի լիարժեք ազատագրման հնարավորությանը դադարում են հավատալ նույնիսկ ամենամեծ լավատեսները»,- հայտարարել է Կոնաշենկովը: