News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռաքքայի ազատագրման գործողության հաջողությունն ու ավարտի ժամկետները կախված են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող բոլոր ուժերի համակարգման պատրաստակամությունից: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

Կոնաշենկովն այսպես է մեկնաբանել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ լը Դրիանի հայտարարությունն այն մասին, որ «Իսլամական պետության» զինյալների ձեռքում գտնվող Ռաքքան շրջապատված է եւ առաջիկա օրերին կարող է սկսվել դրա ազատագրումը:

Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «ցանկացած մասնագետի հասկանալի է», որ Ռաքքայի ազատագրումը «թեթեւ զբոսանք» չի լինի միջազգային կոալիցիայի համար:

«Ռաքքայի ազատագրման գործողության հաջողությունն ու ավարտի ժամկետները կախված են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարող բոլոր ուժերի համակարգման պատրաստակամությունից»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ