News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այն տեղեկությունը, որ հատուկ ծառայություններին հաջողվել է օդանավում կանխել iPad-ի տեսք ունեցող ռումբի պայթյունը, ստիպել է ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի իշխանություններին արգելել էլեկտրոնային  սարքերի փոխադրումը Աֆրիկայի ու Մերձավոր արեւելքի մի շարք երկրներից ժամանող օդանավերով, գրում է Guardian–ը։

Անվտանգության ծառայություններում գործակալության աղբյուրի տվյալներով, չարագործները մտադիր էին ռումբը օդանավ բարձրացնել այնպիսի մուլյաժով, որը հնարավոր չէր զանազանել իսկական գաջետից։ Այլ մանրամասներ այդ ահաբեկչական փորձի մասին չեն հաղորդում։

Ավելի վաղ ԱՄՆ-ն նույնպես հայտնել էր, որ մտադիր է Եգիպտոսից, Հորդանանից, Քուվեյթից, Մարոկոյից, Կատարից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, ԱՄԷ-ից ժամանող չվերթների ուղևորներին արգելել էլետրոնային սարքերով օդանավ բարձրանալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ