News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարտի 26-ին, ժամը 16:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Հրազդան մարզադաշտի մոտակայքում քաղաքացի է վրաերթի ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Հրազդան» տոնավաճառի մոտակայքում «BMW» մակնիշի 34 CU 752 պետհամարանիշի ավտոմեքենան (անձը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ա. Մ.-ին (մոտ 40 տարեկան), ով՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները կատարել են արյան հետքերից ճանապարհի լվացման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ