News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտնել է, որ մեկ տարի առաջ, երբ գտնվել է իր ամառային նստավայրում, իր համակարգիչը կոտրել են ԱՄՆ-ի Ալաբամայի նահանգի հաքերները: Այս մասին նա հայտնել է Frekvence-1 հեռուստաալիքի հետ հարցազրույցում, փոխանցում է Lenta-ն: 

Նրա խոսքով՝ իր համակարգչում մանկական պոռնոգրաֆիայի նյութեր է հայտնաբերել եւ դիմել է Պրահայի մասնագետների օգնությանը, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն: Պարզվել է, որ ֆայլերը ներբեռնել են ամերիկացի հաքերները, հետեւաբար կիբերհանցագործների հետապնդումն անհնար է եղել: Դրանից զատ, պետք է հաշվի առնել, որ այս հաքերները կարող էին հարձակումն իրագործել միջնորդների միջոցով, հավելել է նախագահը:

Հունվարի վերջին Neovlivní պարբերականը հայտնել էր, որ հաքերային հարձակման են ենթարկվել Չեխիայի ԱԳՆ-ի սերվերները: Անհայտ անձինք ԱԳ նախարար Լյուբոմիր Զաորալեկի եւ նրա տեղակալների փոստից տեղեկություններ էին գողացել:

Զեմանը, որը Չեխիայի երրորդ նախագահն է եւ համաժողովրդական ընտրություններով ընտրված առաջին նախագահը, նախագահի պաշտոնը ստանձնել է 2013 թվականի մարտի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ