News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Որոշ քաղաքական ուժեր, որոնք հասկացել են, որ իրենց համար ելք չկա՝ անցել են «Ծառուկյան» դաշինքը վարկաբեկելուն: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, Գառնիում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ժողովուրդը միամիտ չէ, ժողովուրդը բոլորին գիտի, բոլորի կենսագրությունը գիտի, թե ով ինչի վրայով անցնելով եկավ իշխանության, ով ինչպես է իշխանությունից ստանում իր նպաստը եւ սկսում ծառայել այս իշխանությանը: Հիմա նույն Արամ Զավենի Սարգսյանը, երեկ քննադատում է «Ծառուկյան» դաշինքին եւ Ծառուկյանին՝ ասելով՝ ժողովուրդ, մեր երկրում առանց իշխանության թույլտվության կաթի մթերման կետեր հնարավոր չէ ունենալ: Հիմա հարցնում եմ՝ պարոն Սարգսյան, որ Արարատում կրի գործարան ունեք, էդ իշխանության հետ համաձայնեցված է, չէ՞»,-ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքն անվանել էր Հանրապետական 2-րդ կուսակցություն եւ նշել. «Գագիկ Ծառուկյանը ֆոկուսչիկ է, դրա համար էլ առանց իշխնությունների հետ կապ ունենալու կարողացել է ունենալ կազինո եւ բիզնեսներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ