News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչական ռեսուրսը կարող է չարաշահել միայն նա, ով նման ռեսուրսը տնօրինում է, հենց այս պատճառով «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է Հանրապետական կուսակցության գործունեությունը, այլ ոչ թե առաջիկա ընտրություններին մասնակցող մյուս կուսակցությունների եւ դաշինքների: Այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց կազմակերպության ղեկավար Դանիել Իանիսյանը:

«Մեզ մեղադրել են, որ մենք ուսումնասիրել ենք միայն Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսի չարաշահումները, այլ ոչ թե մյուս կուսակցությունների, այսինքն՝ մենք հենց իրենց ենք թիրախավորել: Կներեք, բայց ուրիշ էլ ո՞վ է վարչական ռեսուրսները տնօրինում: Ի՞նչ է՝ մենք պետք է պարզեինք «Ելք» դաշի՞նքն է Նոր կյանք գյուղում չարաշահում վարչական ռեսուրսը: Կամ՝ դա անում է Կոմունիստակա՞ն կուսակցությունը: Վարչական ռեսուրսը կարող է չարաշահել միայն նա, ով նման ռեսուրսը տնօրինում է»,- նշեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ հանուն արդարության հարկավոր էր ուսումնասիրել նաեւ Դաշնակցություն կուսակցության գործունեությունը. «Ինչ-որ չափով արդարացի կլինի մեզ այն բանում մեղադրելը, որ մենք չենք ուսումնասիրել նաեւ Դաշնակցության գործունեությունը: Նման մեղադրանքը ես կընդունեմ: Իսկ մյուս կուսակցությունները վարչական ռեսուրսներ չունեն, որ կարողանային այն չարաշահել, եւ որպեսզի մենք էլ կարողանայինք այն ուսումնասիրել»:

Մեկնաբանելով Հանրապետական կուսակցության այն հայտարարությունը, որ դպրոցների տնօրենները ազատ ժամերին կարող են իրենց հարմար ցանկացած բանով զբաղվել, Դանիել Իոանիսյանը նշեց, որ ուսումնասիրության շրջանում կատարված բոլոր զանգերը եղել են աշխատանքային ժամերին՝ տնօրենների աշխատասենյակների քաղաքային հեռախոսահամարներից: Եվ երբ տնօրեններին ասել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունների մասին, նրանցից շատերը պատասխանել են, որ կարող են հենց հիմա նայել իրենց ցուցակները, հետեւաբար՝ բոլոր ցուցակները նրանք աշխատավայրում են պահել, իրենց աշխատասենյակներում եւ դրանք հավաքելով են զբաղվել աշխատանքային ժամերին:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը, որն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է անցկացնելու, իշխանության օգտին վարչական ռեսուրսի օգտագործման բազմաթիվ դեպքեր է գրանցել, մասնավորապես՝ 114 դպրոցների եւ մանկապարտեզների տնօրենները ընտրողների հատուկ ցուցակներ են կազմել Հարապետական կուսակցության օգտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ