News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները չեն հասկանում, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը թե՛ հնարավոր է, թե՛ անհրաժեշտ: Մարտի 27-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից պատգամավորության թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Կուսակցությունն առաջարկում է առաջիկա 5 տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը ներկայիս 55 հազար դրամից բարձրացնել մինչեւ 111 հազար դրամ (ընթացիկ փոխարժեքով մոտ 230 դոլար): Դա լրացուցիչ ծախսեր չի պահանջում, եթե միաժամանակ վերացվի ստվերային զբաղվածությունը եւ լրացուցիչ եկամտահարկ հավաքվի: Բագրատյանի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է, որ խիստ լինեն ոչ միայն հարկային մարմինները, այլեւ համընդհանուր հարկային հայտարարագրերը՝ ոչ միայն բիզնեսի համար, այլ նաեւ քաղաքացիների: Երկրորդ՝ անհրաժեշտ է արգելել օֆշորների միջոցով հանքարդյունաբերության բիզնեսի գործարքները, որոնց բյուջեն միլիոնավոր դոլարներով է հաշվվում: «Իշխանությունները հայտարարում են՝ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, ստիպված կլինենք ինդեքսավորել նաեւ մնացած աշխատավարձերը: Սա ի՞նչ փաստարկ է: Ո՞վ է սա ասել: Օրինակ՝ ինչո՞ւ ձեր աշխատավարձը պետք է կապված լինի Գորիսի քաղաքապետի աշխատավարձի հետ: Այստեղ տրամաբանությունը ո՞րն է: Պարզապես պետք է փոխել այդ գործակիցները եւ սանդղակը: Իսկ իշխանությունները սա չեն հասկանում»,- նշեց Հրանտ Բագրատգյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ