News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դպրոցների կուսակցականացումը հանգեցնելու է կոլապսի: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, «Վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ, թե՞ քարոզչություն. հանրակրթության քաղաքականացվածության խնդիրները» խորագրով քննարկման ժամանակ նշել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

«Հունաստանի կոլապսի գլխավոր պատճառերից մեկը համարվում է դպրոցների ուսուցիչների կուսակցականացումը և կաշառքով աշխատանքի ընդունելը։ Հունաստանում այդ գործընթացը սկսվեց 1993-ին PASOK կուսակցության կողմից, սա ի վերջո հանգեցրեց տնտեսական փլուզման, նման նախադեպ ունենք մեր աչքի առաջ, բայց շարունակում ենք այդ ճանապարհով գնալ»,- ասաց Սերոբ Խաչատրյանը: Նրա խոսքով, այսօր ՀՀ կրթության ոլորտում այնպիսի մի իրավիճակ է ստեղծված, որ տնօրեններին չեն պարտադրում դառնալ ՀՀԿ-ական, այլն նրանք իրենց կամքով են գնում այդ քայլին:

«Նրանք գնում են այդ քայլին, քանի որ գիտեն, հակառակ պարագայում, իրենց դպրոցը կարող է տուժել: Եթե չմտնի այդ կուսակցության մեջ, օրինակ՝ չի կարող դպրոցի վերանորոգման հարց բարձրացնել: Սա բերում է մի վիճակի, որ ազատամիտ մարդիկ, լուրջ կարողություններ ունեցող մարդիկ այլեւս չեն ուզենալու տնօրեն դառնալ: Սա բերելու է տնօրենների որակական նվազմանը: Որքանո՞վ է ճիշտ երեխային ուղարկել մի դպրոց, որոնց տնօրենները մասսայաբար կուսակցական են: Այժմ մարդիկ նաեւ հետաքրքրվում են՝ գոնե այնպիսին լինի՝ շատ թունդ կուսակցական չլինի», - ընդգծեց կրթության ոլորտի փորձագետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ հրապարակեց 114 ձայնագրություններ դպրոցների եւ մանկապատրեզների տնօրենների հետ, որոնցում նրանք մանրամասն պատմել են ՀՀԿ-ի օգտին իրենց հավաքագրած ցուցակների մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ