News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սերժ Սարգսյանը նախանձում է, որ Նիկոլը կարողանում է տանիքների վրայով ցատկի, իսկ ինքը՝ ոչ»: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին Արարատ քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը ասել է «Ելք» դաշինքի երկրորդ համարը զբաղեցնող, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն ասում է, մենք ընտրում ենք երկրի ղեկավարություն, այլ ոչ թե լավ տանիքներ ցատկողներին: Նախանձո՞ւմ ես, այ ընկեր, որ դու չես կարողանում բարձրանալ տանիքները, իսկ Նիկոլը կարողանում է, նախանձո՞ւմ ես»,- ասել է Արամ Սարգսյանը:

Ըստ Արամ Սարգսյանի, հանրապետականները բազմաթիվ հարցումներ են արել եւ պարզել, որ «Ելք» դաշինքը մեծ վարկանիշ ունի, այդ պատճառով էլ երկրի նախագահն իր ելույթում խոսել է միայն իրենց դաշինքի մասին: «Նա պարզել ու իմացել է, որ մեր դաշինքը «գժական» թվեր ունի ու զարմացած է, թե մեզ որտեղի՞ց այս թվերը: Ասում է՝ ինչ անում ենք, էս ժողովուրդը ընդդիմադիր է մնում: Ձեր քվեները մեզ տվեք, հանկարծ Հանրապետականին ու Բարգավաճին չտաք»,-ասաց Արամ Սարգսյանն ու շարունակեց. «Ես Գագիկ Ծառուկյանի պես պարապած տղա չեմ եւ չեմ կարող տատիկին ուսերից վերցնեմ դնեմ տրիբունային: Բայց որ լրագրողները հարցնում են, թե ով է ժողովրդի այս վիճակի մեղավորը: Բա դու պարապած տղա ես, տատիի բարձրացնող տղա ես, վախենո՞ւմ ես ասես՝ ով է Սերժ Սարգսյանը: Վախենում ես էդ անուն ազգանունն ասես: Ժողովուրդ ջան, դրանց քվե չտաք: Էդ երկուսը նույն են, Հանրապետականն ու Բարգավաճը նույնն են: Քվեն տվեք մեզ: Դրանց չտաք: Մյուս եղածների մեջ առանձին հարգանք ունեմ կոմունիստների հանդեպ, քանի որ տարեցներ են»,- նշեց Արամ Սարգսյանը:

Նա նաեւ կոչ արեց Արարատում ընտրել «Ելք» դաշինքի թեկնածու Ռազմիկ Թեւոնյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ