News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնակչության 72%–ը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության աշխատանքը։ Այս մասին այսօր՝ մարտի 28–ին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով Հայաստանում նախընտրական քարոզչության ժամանակ կենտրոնի իրականացրած նոր հարցումների արդյունքները։

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ չնայած բնակչությունը դժգոհ է երկրում ստեղծված վիճակից և տնտեսական զարգացման տեմպերից, Կարեն Կարապետյանի իմիջը դրական է, ինչն էլ ամենաշատն է ազդում ՀՀԿ վարկանիշի վրա։

Ըստ Ֆյոդորովի՝ հարցվածների մեծ մասն ընտրություն կատարելիս կողմնորոշվում է թեկնածուների անձնական հատկանիշներով, իսկ Կարեն Կարապետյանին ընկալում են որպես երիտասարդ ռեֆորմատոր։

Հարցումն անցկացվել է «Շանթ» հեռուստաընկերության պատվերով մարտի 17-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում։ Հարցմանը մասնակցել է 1600 քաղաքացի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ