News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճգնաժամ Մակեդոնիայում, ազգայնականություն Կոսովոյում, 180 նախարարները Բոսնիայում ու Հերցոգովինայում ՝ Բալկանները երերում է։ «Եվրոպան նախընտրում է երես թեքել խնդիրներից, տարածաշրջանը թողնելով Ռուսաստանի նկրտումներին»,- գրում է սյունակագիրը։

Բալկաններում պատերազմի ավարտից հետո ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու ՄԱԿ-ը Բոսնիայում, Կոսովոյում ու Մակեդոնիայում տասնյակ հազարավոր զինվորականներ են տեղակայել՝ այդ թվում բունդեսվերի մոտ 65 հազար զինծառայող։ «Արդեն կես դար է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներն ու հատուկ ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են կայունացնել իրավիճակը Բոսնիայում ու Հերցոգովինայում։ Սակայն ապարդյուն։ Մեծ քաղաքականությունը մոռացել է Բալկանների մասին»,- փաստում է հոդվածագիր։

Երկար ժամանակ Եվրոպայում հույս ունեին, որ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարը ուշքի կբերի տարածաշրջանային երկրներին։ «Ժամանակի ընթացքում եվրոպական հեռանկարը կորցրել է իր գրավչությունը։ Եվրոպան երես է թեքում, Արեւմտյան Բալկանները թողնելով հին խնդիրների առջեւ՝ թունավոր ազգայնականություն, ռիսկային տարածքային պահանջներ  ու էթնիկ խելագարություն»

«Կոսովոն գործնականում բաժանված է ալբանա-մուսուլմանական Հարավի ու սերբական ուղղափառ Հյուսիսի, որոնք Բելգրադն է կերակրում։ Վերջին տարիներին նկատվում է աստիճանական մերձեցում Փրիշտինայի ու Բելգրադի միջեւ, սակայն սերբական խորհրդարանական ընտրությունների նախօրեին ազգայնական ու էթնիկ պոպուլիստական հայտարարությունները նոր ուժով սկսեցին հնչել»

«Իրավիճակն արդեն երեք տարի է շիկանում է Մակեդոնիայում։ Այնտեղ դեկտեմբերյան ընտրություններից հետո իր գագաթնակետին հասան մակեդոնյան մեծամասնության ու ալբանական փոքրամասնության միջեւ տարաձայնությունները ։ Երկրի նախագահ Նիկոլա Գրուեւսկին, չնայած ընտրություններում կրած պարտությանը, հրաժարվեց վայր դնել  կառավարման սանձը։ Փորձագետները վախենում են, որ իշխանության ճգնաժամը կարող է քաղաքացիական պատերազմի վերածվել»,- ասում է հեղինակը։

«Արեւմտյան Բալկանների ժողովրդականացման հարցում գործերը այդքան էլ լավ վիճակում չեն, ինչը կապակցված է տնտեսական անմխիթարական վիճակի հետ։ Երկրորդ պատճառը աշխարհքաղաքական է»։

«Թուրքիայի նախագահ Էրդողանը իր անհասկանալի նեոօսմանյան արտաքին քաղաքականությամբ հնարավորություններ է փնտրում նախեւառաջ Մերձավոր արեւելքում ու Կենտրոնական Ասիայում ինքնաարտահայտվելու համար, սակայն նաեւ հաճախակի հյուր է դառնում Բալկաններում, որը ժամանակին Օսմանյան կայսրության կազմում է եղել։ Ռուսներն էլ իրենց հերթին են փորձում վերականգնել երբեմնի ազդեցությունը ուղղափառ երկրներում։ Սերբիայում, որի հետ Ռուսաստանը ռազմավարական գործընկերություն է կնքել, ռուսները մասնակցում են զորավարժությունների խորվաթական սահմանի մոտ։ Բուլղարիայում ու Մակեդոնիայում աճում է Մոսկվայի հանդեպ բարեհաճ վերաբերմունքը։ Շատերը նշում են , որ ռուսներն են եղել կանգնած Չեռնոգորիայում հեղաշրջման փորձի ետեւում»։

Իսկ Եվրոպան այս պայմաններում շարունակում է անտեսել Բալկանները ու իր ուշադրությունը կենտրոնացնել Բալթյան երկրների ու Ուկրաինայի վրա։ Նրանք միլիարդներ են ներդնում բալկանյան պետություններում, բայց դա բավարար չէ, որպեսզի Բալկանները հերթական անգամ վեր չածվեն վառոդի տակառի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ