Facebook սոցցանցում հայտնվել է «Պատմություններ» ֆունկցիան, որը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել ոչ այնքան կարեւոր լուսանկարներ ու կարճ տեսագրություններ։ «Պատմությունների» մեջ հրապարակված նյութերը չեն հայտնվում օգտատիրոջ էջում ու անհետանում են հրապարակվելուց մեկ օր անց ։
Նոր ֆունկցիան կհայտնվի iOS и Android–ի համար Facebook–ի բջջային հավելվածներում։ Լրահոսի վերևում կերեւան «Պատմություններ» հրապարակած ընկերների ավատարները։ Սեղմելով դրանք՝ հնարավոր կլինի դիտել օրվա նյութերից կազմված սլայդ-շոուն։