News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ մերժել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի պահանջը՝ ՀՀԿ ներկայացուցիչների կողմից ուսանողների անվճար փոխադրում իրականացնելու կապակցությամբ վարչական վարույթ բացելու մասին։

NEWS.am-ի թղթակիցը հայտնել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ներկայացրել է դիմում այն մասին, որ ՀՀԿ-ն անվճար ծառայություններ է մատուցում ։ Մասնավորապես դիմումում նշված է, որ մարտի 20-ին ՀՀԿ-ն  ( կամ ՀՀԿ-ի անունից) իրականացվել է ուսանող ուղեւորների անվճար փոխադրում։ Դիմումի մեջ առաջարկվում է այդ կապակցությամբ վարչական վարույթ բացել։

Որպես կայացված որոշման հիմնավորում՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը շեշտել է «Դիմումը ներկայացրել է հասարակական կազմակերպություն։ Հասարակական կազմակերպության որեւէ իրավունք ոչ միայն չի խախտվել, այլեւ չի արծարծվել»

Սակայն, ըստ Մուկուչյանի, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացրած փաստացի հանգամանքների հիման վրա ԿԸՀ-ն ինքնուրույն է բացել վարչական վարույթ։ «Մենք դիմել ենք ՀՀԿ-ին, ստացել բացատրություններ այն մասին, որ ՀՀԿ առանձին անդամներ մշտապես կազմակերպել են ուսանողների անվճար փոխադրումներ, անկախ ընտրություններից»,- նշել է Մուկուչյանը։ Սակայն ընտրությունների կապակցությամբ, շարունակել է նա, փոխադրումները կասեցվել են։ «Կուսակցությունը բացահայտել է փոխադրումների առանձին դեպքերը ու պահանջել անհապաղ դադարեցնել դրանք, ինչն էլ արվել է։ Հետեւաբար, ԿԸՀ-ն որոշում է  դադարեցնել բացված վարչական վարույթը»,- ամփոփել է Տիգրան Մուկուչյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ