News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԿԸՀ-ին ներկայացված պահանջները , որոնք պարունակում են «Օհանյան-Րաֆֆի- Օսկանյան» ու «Ելք» դաշինքների դիմումները,  նույնն են, բայց դրանց հիմքերն են տարբեր։ Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստից հետո։

Նրա խոսքով, «Ելք» դաշինքը դիմումը ներկայացրել է այսօր, մի քանի ժամ առաջ։ «Մենք հասցրել ենք ուսումնասիրել ու աչքի անցկացնել դիմումը , բայց բնականաբար քանի որ շատ փաստաթղթեր են ներկայացվել, այդ դիմումը կքննարկվի հետագայում։ ԿԸՀ-ն կլսի դաշինքի ներկայացուցչին ու կկայացնի համապատասխան որոշում»,- ասել է Տիգրան Մուկուչյանը։

Նշենք, որ «Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուներ Արտակ Զեյնալյանը, Նիկոլայ Բաղդասարյանը ԿԸՀ մարտի 28- ի արտահերթ նիստի ժամանակ խնդրել էին «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի դիմումի քննարկման գործընթացում իրենց ներառել որպես երրորդ կողմ, բայց ԿԸՀ-ն քվեարկության միջոցով մերժել էր այդ առաջարկը։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ մերժել էր «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի պահանջը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ՀՀԿ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ