Microsoft ընկերությունը սեփական սերվերներում տեղադրել է Windows 10 Creators Update օպերացիոն համակարգի նոր տարբերակը: Այն հնարավոր է ներբեռնել մինչեւ պաշտոնական թողարկումը, հաղորդում է NeoWin-ը:
Նշվում է, որ 15063 համարով ISO-տարբերակները հասանելի են ներբեռնման համար Insider ծրագրի մասնակիցների համար:
Ենթադրվում է, որ հենց 15063-ն է վերջնական տարբերակը, քանի որ նշված չէ, որ այն թեստային է: Ըստ լուրերի՝ այն բոլորի համար հասանելի կլինի ապրիլի 11-ին: Պաշտոնական թողարկման օրը դեռ հայտնի չէ: