News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առանց փոխզիջումների Արցախի հարցն անհնար է լուծել, փոխզիջումներ պետք են, բայց դրանց մասին պետք է խոսել այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ լինի գնալ փոխզիջումների: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովը:

Դիտարկմանը, որ նախօրեին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են լուծել Արցախի խնդիրը Մադրիդյան սկզբունքների հիման վրա, ինչը ենթադրում է տարածքների վերադարձ, եւ ինքը սատարում է այդ հարցում իշխանություններին, Շարմազանովն արձագանքեց. «Իշխանության կարծիքը Արցախի հարցի վերաբերյալ շատ պարզ է, որը չի փոխվել. Նախ, Արցախի վերջնական կարգավիճակը բացառապես Արցախի ժողովրդի որոշելիքն է: Մենք սատարելու ենք այս գործում Արցախի քաղաքացիներին եւ հետքայլ այս կետով անհնար է: Երկրորդ, մենք սատարել եւ սատարելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության խաղաղության հասնելու ջանքերին՝ երեք սկզբունքների հիման վրա լուծելու այս խնդիրը: Երրորդ, մենք ամրացնելու ենք մեր առաջնագիծը, հզորացնելու ենք անվտանգությունը, միաժամանակ քայլեր ենք ձեռնարկելու, որ Արցախը վերադառնա բանակցային սեղան: Առանց Արցախի մասնակցության անհնար է խնդրի լուծումը»:

Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, ՀՀԿ մամուլի խոսնակը նշեց, որ այդ սկզբունքները շրջանառության մեջ են մտել 2007-ին, իսկ 2011-ին մի փոքր մոդիֆիկացվելով, դարձել Կազանյան փաստաթուղթ. «Հայկական կողմը պատրաստ էր ստորագրելու, դա մերժեց Ադրբեջանը: Իսկ մերժում է այն ուժը, որին ձեռնտու չէ այդ փաստաթուղթը: Մադրիդյան կամ կազանյան փաստաթղթերը մեր երազանքի փաստաթղթերը չեն, բայց դրանք հիմք են հասնելու մեր նպատակներին: Մեր նպատակն է հասնել 1988 թվականի արդար դատի իրականացմանը: Իսկ 1988-ին հիշում ենք, թե ինչ էին ցանկանում մեր հայրերը Երեւանում եւ Ստեփանակերտում: Բնականաբար փոխզիջումներ պետք են, բայց դրանց մասին պետք է խոսենք այն ժամանակ, երբ Ադրբեջանը պատրաստ լինի գնալ փոխզիջումների»:

Շարմազանովը նկատեց, որ Արցախի հարցում ՀՀ առաջին նախագահի կարծիքը չի փոխվել. «Ինձ համար զարմանալի է այն մարդկանց կարծիքը, որոնք 2008-ին ծափահարում էին Տեր-Պետրոսյանին, այսօր քննադատում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ