News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում թուրքական խոշորագույն բանկերից մեկի` Halkbank-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մեհմեթ Հաքան Աթիլլայի կալանավորումը տեղի է ունեցել ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) համախոհների նախաձեռնությամբ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

Աթիլլայի կալանավորման մասին ավելի վաղ հաղորդվել է Halkbank-ի պաշտոնական կայքում.

«Ակնհայտ է, որ արդեն պաշտոնաթող եւ FETO-ին մտերիմ Բհարարան (Նյու Յորք նահանգի Հարավային շրջանի դատախազ Փրիթ Բհարարա) մեղադրական եզրակացությունը նախօրոք է կազմել, եւ այն անմիջապես դատարան է ուղարկվել: Մենք գործընթացին ուշադիր հետեւում ենք»,- TRT հեռուստաալիքի եթերում ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ այս թեման պատրաստվում է քննարկել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ, որը չորեքշաբթի կժամանի Անկարա:

1933 ոթվականին հնիմնադրված Halkbank (թուրքերենից թարգմանած` «Ժողովրդական բանկ») պետական բանկը Թուրքիայում ակտիվների ծավալի մեծությամբ 7-րդ բանկն է: Բանկը 6,5 մլն հաճախորդ ունի Թուրքիայում, 668 մասնաճյուղեր եւ 1200-ից ավելի բանկոմատներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ