News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մարտի 29-ի նախագահության նիստում Խաչատուր Մելիքսեթյանը միաձայն ընտրվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունից:

Խաչատուր Մելիքսեթյանը ծնվել է 1970 թ-ին` Երևանում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: 2012 թ-ից մինչ այժմ զբաղեցրել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը, իսկ 2013 թ-ից ԱԷՄԳ (МАГАТЭ) հրաբխային վտանգների գծով միջազգային հրավիրյալ փորձագետ է:

Խաչատուր Մելիքսեթյանը 29 գիտական հոդվածի, 2 մենագրության և միջազգային գիտաժողովներում ներկայացված 28 զեկույցի հեղինակ է:

Խաչատուր Մելիքսեթյանի գիտական հետաքրքրություններն են.

– Հայկական լեռնաշխարհի և հարակից տարածքների ժամանակակից և հին հրաբխականություն, հրաբխային վտանգի գնահատում, պետրոլոգիա,երկրաքիմիա և միներալոգիա:

– Գեոարխեոլոգիա և արխեոմետրիա՝ հազվագյուտ տարրերի երկրաքիմիայի և իզոտոպների կիրառումը հնագիտական գիտություններում:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը վերընտրվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Պավել Ավետիսյանը ծնվել է 1957 թ-ին` Թբիլիսիում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2014 թ-ին ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

Նա 87 գիտական աշխատությունների, այդ թվում`մենագրությունների, դասագրքերի, գիտական զեկույցների հեղինակ է:

Պավել Ավետիսյանի հետազոտությունների բնագավառն է` Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի հնագիտություն` նոր քարի-երկաթի դարեր:

Նա ՀՀ Միջգերատեսչական հնագիտական հանձնաժողովի փոխնախագահ է, ՀՀ Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի անդամ, ՀՀՄշակույթի նախարարության փորձագիտական խորհրդի անդամ:

2011 թ-ին Պավել Ավետիսյանը պարգևատրվել է Մովսես Խորենացի մեդալով:

Տպել
Ամենաշատ