News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գենդերային հավասարության եւ կանանց առաջխաղաղացման հարցերով տեղակալ Միշել Բաշելեի հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման օրակարգում էին ԳՔ տեղակալի գրասենյակի եւ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի միջեւ փոխգործակցության, հանձնաժողովի գալիք նստաշրջանի անցկացման, եւ առհասարակ, ազգային մակարդակներում գենդերային հավասարության քաղաքականության իրականացման մեխանիզմների շուրջ քննարկումները:

Որպես ՄԱԿ-ի սոցիալական ու տնտեսական խորհրդի նշված կարեւորագույն ֆունկցիոնալ հանձնաժողովի նախագահող, դեսպան Նազարյանը հույս է հայտնել, որ տիկին Բաշելեի նորաստեղծ գրասենյակը հանձնաժողովին կտրամադրի անհրաժեշտ աջակցություն եւ մասնագիտական ներգրավվածություն, կանանց իրավունքների պաշտպանության ու կարգավիճակի բարձրացման խնդիրների իրագործմանն ողղված գործառույթները լավագույնս կատարելու համար:

Կարեն Նազարյանը Միշել Բաշելեին հրավիրել է մասնակցել եւ ելույթ ունենալ հանձնաժողովի բացմանը, որը նախատեսված է անցկացնել Նյու Յորքում 2011թ. հունվարի 4-ից փետրվարի 22-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Ավստրիայի Ազգային խորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ...
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ…
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Այցի ավարտին պարոն Ժան-Պիեռ Ռաֆարենը Հիշողության պուրակում ջրել է...
Ֆրանսիայի Էքս Ան Պրովանսի քաղաքապետն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը...
«Սա մեր հարգանքի տուրքն է ձեր նախնիներին». «Սիհասին» խումբն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Որպես Նավահո ցեղի ներկայացուցիչ՝ հիշատակի այս տուրքը մեզ համար կարևոր է նաև անձնական նկատառումներով։ Մենք՝ բնիկ ամերիկացիներս, ենթարկվել ենք…
Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ...
Ամենաշատ