News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը NEWS.am. լրատվական- վերլուծական գործակալությանը

Ապրիլի 2-ին լրանում է մեկ տարին շփման գծում ողբերգական իրաադարձություններից հետո։ Ի՞նչ եզրակացություններ է արել արցախյան կողմը այդ իրադարձություններից հետո։

Պաշտոնական Ստեփանակերտը, բնականաբար, իրականացրել է ապրիլյան պատերազմի համալիր վերլուծություն, դիտարկելով դրա տարբեր ասպեկտները, այդ թվում ռազմական, քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, հոգեբանական ու հումանիտար հարթությունների վրա։ Արվել են համապատասխան եզրակացություններ, իրականացվում է մեծ աշխատանք մեր երկրի զինված ուժերի մարտունակության բարձրացման, ռազմավարական նպատակների ու հակառակորդի ագրեսիվ քաղաքականությանը տարբեր ուղղություններով հակազդելու համար բանակի առաջադրանքների ճշգրտման ուղղությամբ։

Ադրբեջանական կողմը հրաժարվում է կատարել միջադեպերի հետաքննման մեխանիզմների ներդրման հարցով պայմանավորվածությունները։ Ձեր կարծիքով ինչի՞ մասին է դա վկայում։

Դա շատ բանի մասին է վկայում։ Առաջին հերթին պաշտոնական Բաքվի նման ապակառուցողական քաղաքականությունը ցույց է տալիս, որ հենց ադրբեջանական կողմն է հրադադարի ռեժիմի խախտման, սահմանի տարբեր հատվածներում ահաբեկչական քայքայիչ բնույթի տարբեր գործողությունների նախաձեռնողը։ Երկրորդ, դա վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման իր ագրեսիվ ծրագրերից։ Երրորդ, Բաքուն իր այս քաղաքականությամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորում իր ստանձնած պարտավորությունների, միջազգային իրավունքի նկատմամբ ու ու ձախողում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը։

Հնարավո՞ր է արդյոք նշված մեխանիզմների միակողմանի ներդրում:

Վերոնշյալ միջոցառումների իրականացումը միակողմանի կարգով տեխնիկապես հնարավոր է։ Բայց այդ դեպքում արդյունքը զրոյական կլինի, քանի որ բոլոր կողմերը պետք է շահագրգռված լինեն այդ մեխանիզմների, որպես հրադադարի ռեժիմի խախտումների կանխման միջոցառումների ներդրման հարցում ու այդ ուղղությամբ ջանքեր գործադրեն։ Այդ գործընթացին կողմերից մեկի չմասնակցելն այդ ամբողջ աշխատանքը զրոյի կհավասարացնի։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտնել են բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին։ Հաշվի առնելով, որ ապրիլյան իրադաձություններից հետո բանակցային գործընթացը փակուղում է, արդյոք չի՞ եկել Արցախի մասնակցության ժամանակը։

Մենք բազմիցս հայտնել ենք, որ առանց բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման՝ դրա բոլոր փուլերին պաշտոնական Ստեփանակերտի մասնակցությամբ, ղարաբաղա-ադրբեջանական համակարտության համընդգրկուն կարգավորում ապահովելը պարզապես անհնար է։ Միջնորդները արդեն լավ հասկանում են դա, առավել եւս, որ դա է ցույց տալիս նաեւ հակամարտության կարգավորման գործընթացը։ Բանակցությունների լիարժեք ձեւաչափի վերականգնման հարցը ընդամենը ժամանակի հարց է, վաղ թե ուշ դա տեղի կունենա։

Ինչպե՞ս եք գնահատում Բաքվից հնչող մշտական սպառնալիքները:

Ինչպես արդեն նշեցի, պաշտոնական Բաքուն վարում է ապակառուցողական, ագրեսիվ ու հակահայկական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը կրում է ոչ միայն տեղեկատվական-քարոզչական բնույթ, այլեւ ամեն օր դրսեւորվում է հրադադարի ռեժիմի տարբեր խախտումների, չդադարող սադրանքների ու դիվերսիոն ահաբեկչական գործողություններ իրականացնելու փորձերի ձեւով։ Մենք բնականաբար հաշվի ենք առնում այդ ամենը ու համապատասխան քայլեր ձեռնարկում՝ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն աջակցելու ու սահմանների ամբողջ երկանքով ռազմավարական նախաձեռնությունը ԼՂՀ ՊԲ-ի ձեռքում պահելու ուղղությամբ։

Հնարավո՞ր է արդյոք ապագայում երկու ժողովուրդների միջեւ խաղաղ հարաբերությունների վերականգնումը:

Ի տարբերություն պաշտոնական Բաքվի քաղաքականության, որի հիմքում հայատյաց ու նացիստական գաղափարներ են, մենք ատելություն չենք տածում ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ ու չենք մարտնչում նրա դեմ։ Ադրբեջանցի ժողովուրդը դարձել է իր սեփական իշխանությունների մարդատյաց քաղաքականության պատանդը։ Մեր ժողովուրդների միջեւ խաղաղությունը հնարավոր է, բայց այն պետք է հիմնված լինի հավասարության, բարիդրացիության ու փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ