News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Քվեարկեցի հանուն մեր պետության: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, թիվ 6/01 ընտրական տեղամասում ԱԺ ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

ԱԺ նախագահը քվեարկության եկել էր ընտանիքի անդամների հետ: Նրա քվեարկությունը բավական երկար տեւեց, քանի որ մատնահետքը ճանաչող սարքը ոչ մի կերպ չէր ճանաչում Գալուստ Սահակյանի մատնահետքը: Մի քանի անգամ աջ եւ ձախ ձեռքերի ցուցամատերը փորձարկելուց հետո վերջապես սարքը ճանաչեց Գալուստ Սահակյանի մատնահետքը:

Մինչ ԱԺ նախագահը երկար հերթ էր կանգնել քվեաթերթիկ ստանալու բաժնում, նա այդ ընթացքում աշխատակիցներից հետաքրքրվում էր, թե ինչ հերթականությամբ եւ ինչպես պետք է կատարի ընտրությունը:

Արդեն քվեախցում ընտրությունը կատարելուց հետո Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում նշեց.

«Այն, ինչի մասին մտածել էինք ժամանակին, այսօր այնպես է արված, որ մինչեւ վերջ կանոնակարգը պահպանվում է: Բարդություններ չկային եւ չեմ կարծում, որ կլինեին, որովհետեւ սա ոչ միայն մենք էինք կազմել, այլ ամբողջ ընդդիմության հետ միասին կարողացել ենք այնպես անել, որ բոլոր հանգամանքները ժամանակին ներկայացնել եւ ներգրավվել օրեսգրքի մեջ:

Այսօր ես քվեարկեցի հանուն պետության` մեր պետության: Հայ ժողովրդի համար ամենակարեւոր գործոնը պետությունն է: Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ բավականին երկար ժամանակ ինքը պետականություն չի ունեցել: Այսօր այն հայը, որն այդ ճանապարհով է գնում, կարծում եմ նաեւ մտածում է իր երեխաների եւ իր ապագայի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, կարծում եմ` ոչ թե մի քանի մարդիկ են մտածում երկրի, ժողովրդի մասին, այլ ժողովրդից սկսած՝ Ազգային Ժողով, նաեւ Կառավարություն, միասնական կարողանում են ինչ-որ բան մտածել: Մասնավորապես` այս անգամ շատ կարեւոր է, որ ժողովուրդը ցանկացած դեպքում կարող է իր առաջարկությունները ներկայացնել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ