News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

Թիվ 6/01 ընտրական տեղամասում, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի քվեարկությունից հետո խառնաշփոթ է սկսվել: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, ընտրական տեղամասի դիտորդներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ ու տեսանկարահանվել, պնդում էր, որ քվեարկությունն ընտրախախտումներով է ընթանում:

Նախ նա NEWS.am –ի թղթակցին խնդրեց անջատել տեսանկարահանող սարքը, ապա հայտնեց, որ ինչ-որ շղթայական խախտումներ են տեղի ունենում, պարբերաբար նույն մարդիկ են քվեարկողներին օգնում, ինչը օրենքի խախտում է։ «Արգելված է, որ նույն մարդը մի քանի հոգու օգնի, այստեղ պետք է նախ օգնողը գրանցվի, ապա գա եւ քվեախցում օգնի քաղաքացուն: Այստեղ անհասկանալի բաներ են տեղի ունենում, նույն մարդը, որը նույնիսկ չի էլ գրանցվում, ընտրողների հետ մտնում է քեվատուփ եւ օգնում քաղաքացիներին»,- ասաց դիտորդը:

Նրա խոսքով, հանձնաժողովի նախագահը տեսնում է այս խախտումը, սակայն իր նկատողությանն արձագանքում է, որ «իրենց մարդիկ են, թող գան եւ օգնեն, ինքը թույլ է տալիս»:

Դիտորդի խոսքով, ընտրատեղամասի նախագահը մեկ այլ խախտում էլ է թույլ տալիս. «Ընտրատեղամասում 15 հոգուց ավել մարդ չպետք է լինի, իսկ հանձնաժողովի նախագահը բոլորին թույլ է տալիս ներս մտնել եւ կուտակումներ առաջացնել»:

Ընտրական տեղամասի նախագահը, լսելով դիտորդի բողոքը, անմիջապես փորձեց կարգավորել կուտակումները՝ լեզվակռվի մեջ մտնելով դրսում քվեարկության սպասող մարդկանց հետ, նույնիսկ սպառնաց ոստիկան կանչել, եթե իրեն չենթարկվեն:

Ընտրատեղամասից դուրս գալիս NEWS.am-ի թղթակցին մոտեցավ մի երիտասարդ եւ «խորհուրդ տվեց» քիչ նկարել, այլապես շատ նկարելուց հագուստը կպատռվի:

Նշենք, որ ընտրատեղամասում անհանգիստ քվեարկությունը սկսվեց անմիջապես ԱԺ նախագահի հեռանալուց հետո, երբ տեղամասում ներկա լրագրողներն ու տեսախցիկները նույնպես հեռացան:

Նշենք, որ այսօր՝ ապրիլի 2-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րգ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ (նրանցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 

Ընտրություններին մասնակցում են 5 կուսակցություններ եւ 4 դաշինքներ։ Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ է ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ