News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Մենք ապրիլին դարձանք ավելի ուժեղ, որովհետեւ ապրիլին վերհիշեցինք միասնական լինելու խորհուրդը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որն այսօր՝ ապրիլի 2-ին Գյումրիում այցելել է «Ազատամարտիկների» պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին։

Վիգեն Սարգսյանին ուղեկցել են Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նախագահի խորհրդական Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀԿ-ական թեկնածուներ Սամվել Նիկոյանը, Մարտուն Սարգսյանը։

«Մենք բոլորս ոգեկոչում ենք հերոս տղաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը կապեցին մեր երկրի ազատ ու անվտանգ հիմքը դնելու հետ՝ Արցախյան ազատամարտում, հետո ապրիլյան քառօրյայի օրերին»,- ասելէ  Վիգեն Սարգսյանն ու հավելել. «Ապրիլի ամենամեծ դասը եղավ մեր միասնականությունը, մեր ժողովրդի համախմբվածությունը, մեր կամավորականների՝ մեր զինված ուժերի կողքը հստակ կանգնելու դրսեւորումը, սփյուռքի մեր եղբայրների ու քույրերի անվերապահ աջակցությունը, մեր երիտասարդության ինքնաբուխ եւ շատ ազդեցիկ արձագանքը: Մենք ապրիլին դարձանք ավելի ուժեղ, որովհետեւ ապրիլին վերհիշեցինք միասնական լինելու խորհուրդը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ