News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

 Ամերիկայի  հայկական համագումարն աջակցել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին ԵԱՀԿ/ԺՄԻԳ նախնական զեկույցը։

Համագումարը շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ ընտրական գործընթացի կայացման ու ավելի քան 60 տոկոս մասնակցության  կապակցությամբ։

«Հայաստանում ընտրական գործընթացը կտրուկ տարբերվում է հարեւանների ընտրական գործընթացներից։ Օրինակ Ադրբեջանում ավտորիտար նախագահը վերջերս իր կնոջը փոխնախագահ է նշանակել ու հետապնդում է բոլոր ընդդիմադիր ուժերին։ Թուրքիայում Էրդողանի ավտորիտար ռեժիմը շարունակում է հետապնդել ընդդիմության առաջնորդներին ու բանտերում պահել լրագրողներին։ Հայաստանը նաեւ շահավետորեն տարբերվում է մյուս հետխորհրդային երկրներից։ Որքան շատ է Հայաստանը առաջ շարժվում ժողովրդավարական կառույցների զարգացման գործում, այդքան համառորեն ենք մենք կոչ անում կառավարությանը զբաղվել նշված խախտումների քննարկումով, այդ թվում այն հարցերի, որոնք կապված են ընտրակաշառքի ու ընտրողների վրա ճնշումների հետ»,- հայտնել են Համագումարի համանախագահներ Անտոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը։

Նրանք հիշեցնում են, որ ԱՄՆ-ն, ինչպես նաեւ ԵՄ-ն Հայաստանին միջոցներ են տրամադրել ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացման ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ խարդախությունների կանխման համար։

Այդ միջոցները ուղղվել են սարքավորումներին, որոնք անհրաժեշտ են առցանց ռեժիմով ուղիղ հեռարձակումների ու ձայների հաշվարկի համար, նաեւ ընտրողների անձի ու Հայաստանի Ընտրական օրենսգրքում մյուս փոփոխությունների էլեկտրոնային ստուգման համար։

Համագումարը համառորեն կոչ է անում ԱՄՆ կառավարությանը աջակցել այդ նախաձեռնությունը, հաշվի առնելով դրա կարեւորությունը՝ Հայաստանում ժողովրդավարական գործընթացի ամրապնդման համար։ Միաժամանակ Համագումարի համանախագահները հայտնել են․ «Համագումարը երախտագիտություն է հայտնում ԱՄՆ-ին ու ԵՄ-ին՝ Հայաստանում օրենքի գերակայության ամրապնդման նպատակով այդ նախաձեռնության առաջ մղման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ Մենք չենք սատարում կուսակցություններից որեւէ մեկին՝ ոչ ամերիկյան, ոչ էլ հայկական համատեքստում, բայց ժողովրդավարական գործընթացի նկատմամբ վստահության ամրապնդմանն ուղղված նմանատիպ աջակցությունը մեր բոլորի բարօրության համար է»,- ասվում է հայտարարության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ