News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական համալսարանի ուսանողները այսօր` ապրիլի 4-ին, երթով շարժվեցին Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու ապրիլյան պատերազմում զոհվածների հիշատակին: Երթը կազմակերպվել էր ԵՊՀ-ի Մարտական պատրաստության ակումբի կողմից:

«Այս երթով մենք ուզում ենք մեր հարգանքի տուրքը մատուցել ապրիլյան պատերազմում զոհված մեր տղաներին, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն մեր հայրենիքի խաղաղության համար: Ծանոթներ ունեմ, որոնք մասնակցել են ապրիլյան պատերազմին: Նրանք սկզբում ոչինչ չէին պատմում, մեկուսացած էին, սակայն հետո պատմեցին, թե որքան դժվար էր սահմանին, բայց զարմանալին այն է, որ նրանցից յուրաքանչյուրը էլի պատրաստ էր գնալ ու կանգնել սահմանին»,-ասաց ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Ավետիսյանը:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում, մոմավառությունից հետո, ուսանողները մի քանի րոպե լռությամբ հարգեցին 2016 թվականի ապրիլին Արցախում զոհված զինվորների հիշատակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երիտասարդ սերունդը պետք է աջակցի եւ խթանի երկրում դրական փոփոխությունները. Ջուլիա Բլասիուս
Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը...
«Անկախության սերնդի» լավագույն մտքերը
NEWS.am–ն ավարտում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Գեւորգ Սիանոսյան, փիլիսոփա
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Նարեկ Խանյան, բարմեն
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Ծովինար Յոլչյան, ցեղասպանագետ
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
«Անկախության սերունդ». Նարեկ Թովմասյան, թմբկահար
NEWS.am–ը շարունակում է հատուկ նախագիծը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին...
Ամենաշատ