News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ապրիլի 2-ին Հայաստանում ոչ լեգիտիմ խորհրդարան ընտրվեց: Ապրիլի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքի ղեկավարներից, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ամեն դեպքում, իրենք շարունակելու են իրենց գործունեությունը: «Հիմա մենք ոչ լեգիտիմ իշխանություն ունենք, որը չի կարող ո՛չ պետության շահերը պաշտպանել, ո՛չ Ղարաբաղի հարցում առաջընթաց ապահովել, ո՛չ էլ տնտեսական բարեփոխումներ իրականացնել»,- նշեց Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ հիմնական քաղաքական գործընթացները նոր խորհրդարանից դուրս են մնացել: «Հիմա մենք վերակազմավորման նոր փուլ ենք սկսել, եւ դաշինքում ընդգրկված ուժերի միջեւ համագործակցությունը, անկասկած, կշարունակվի»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրություններում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տապալվեց՝ ստանալով շուրջ 2% ձայն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ