News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրանի հյուսիս-արեւելքում առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 2 մարդ զոհվել է, 9 մարդ վիրավորվել, հայտնում է Fars գործակալությունը:

6,1 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Մեշհեդ քաղաքից 87 կմ հեռավորությամբ՝ Սեֆիդ շրջանում: Ներկայումս գրանցվել են ստորգետնյա 17 հետցնցումներ:

Գործակալության տեղեկություններով՝ որոշ բնակավայրեր, որոնք էպիկենտրոնի անմիջական մերձակայքում են գտնվում, 40-80 տոկոսով ավերվել են: Տարերային աղետի գոտում ծավալուն փրկարարական գործողություններ են իրականացվում՝ ուղղաթիռների ներգրավմամբ, որոնք տուժածներին բուժհաստատություններ են տեղափոխում: Շատ շրջաններում խափանվել է ջրամատակարարումը եւ էլեկտրականության մատակարարումը, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, տանիքից զրկված մարդկանց համար վրանային քաղաքներ են կառուցվում:

Հաղորդագրությունների համաձայն՝ Մեշհեդ կրոնական խոշոր կենտրոնը, որտեղ գտնվում է շիական սրբավայրը՝ իմամ Ռեզայի գերեզմանոցը, լրջորեն չի տուժել: Ճեղքեր են առաջացել քաղաքային մի քանի պատմական կառույցների պատերին, սակայն ո՛չ քաղաքը, ո՛չ ստորգետնյա թունելները չեն վնասվել: Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչները, վախենալով աղետի երկրորդ հարվածից, շենքերը լքել են եւ նախընտրում են փողոցում մնալ:

Նիշապուր քաղաքում փլուզվել են կանացի հնագույն բաղնիքի պատերը, որը մտնում է Իրանի պատմական եւ մշակութային հուշարձանների ցուցակի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ