News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի եւ «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ  Երեւան քաղաքի պատմության թանգարանում բացվել է Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին նվիրված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված են Արցախի նոր սերնդի ինը արվեստագետների շուրջ 6 տասնյակ աշխատանքներ՝ գեղանկարներ, քանդակներ եւ գրաֆիկա:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով, կարեւորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը, նշեց. «Այսպիսի միջոցառումները գալիս են խնկարկելու մերօրյա հերոսների հիշատակը, ովքեր այլեւս մեզ հետ չեն եւ միեւնույն ժամանակ մեզ հետ են, ու նրանց որոշակի դրսեւորումներ արտահայտվում են այս ստեղծագործություններում»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ ապրիլի 15-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ