News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Միացյալ Թագավորությունը համամիտ է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդական առաքելության գնահատման հետ, ըստ որի այս ընտրությունները լավ էին կազմակերպված եւ ընդհանուր առմամբ ապահովված էր հարգանքը հիմնարար իրավունքների հանդեպ, սակայն ընտրությունների վրա «հետք են թողել ընտրակաշառքների վերաբերյալ արժանահավատ տեղեկություններն» ու ընտրողների վրա գործադրված ճնշումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

Հայտարարության մեջ նաեւ ասվում է.

«ՄԹ-ը ողջունել է նոր ընտրական օրենսգրքի մշակման ներառական գործընթացը, որն իրականացվել է կառավարության, ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության կողմից: Այլ միջազգային գործընկերների՝ Եվրոպական Միության, Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Միավորված ազգերի կազմակերպության ու Հայաստանի կառավարության հետ համատեղ Միացյալ Թագավորությունն աջակցել է ընտրողների նույնականացման նոր համակարգի ներդրմանը:

Մենք ողջունում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատումը, ըստ որի այդ սարքավորումները նվազեցրել են ընտրախախտումների շրջանակը: Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները եւ խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք:

ՄԹ-ը կշարունակի աջակցել կառավարության, խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության բոլոր այն ներկայացուցիչներին, ովքեր հանձնառու են ամրապնդել ժողովրդավարությունը, բարեկեցությունն ու կայունությունը Հայաստանում՝ հօգուտ ժողովրդի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ